Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վահրամ Դումանյան. Չպետք է սպասել, որ գիտական աշխարհում որևէ հրաշք տեղի կունենա նման համեստ գումարների դեպքում

Վահրամ Դումանյան. Չպետք է սպասել, որ գիտական աշխարհում որևէ հրաշք տեղի կունենա նման համեստ գումարների դեպքում
01.02.2021 | 13:31

Անվտանգությունն սկսվում է կրթությունից, և դա ամենակարևոր մասն է մեր անվտանգության, որը մեր գիտակցության մեջ պետք է ձևավորվի։ Մեր միտքը պետք է լինի անվտանգ, մեր գիտակցությունը չպետք է վտանգված լինի՝ Աժ-ում «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Եթե մեր գիտակցությունը լինի անվտանգ, մենք կլինենք նաև անվտանգ ֆիզիկապես ու ռազմական առումով։ Միայն քննարկելը բավարար չէ, այս հարցով պետք է անցնենք ռեալ գործողությունների։ Այդ շարքում շուտով օրենքի նախագիծ կքննարկվի։ Իրավիճակից դրդված պետք է անհապաղ որոշակի միջոցներ ձեռնարկել, այսպես թողնել չի կարելի։ Մի օրինակ բերեմ՝ ինքնաթիռը, որ թռչում է, երբ տուրբուլենտային գոտում է հայտնվում, օդանավի հրամանատարը ավտոկառավարվող ռեժիմից ձեռքի ռեժիմ է վերցնում և դուրս է բերում տուբուլենտային գոտուց։ Եթե որևէ մեկը կասկածում է, թե այն համակարգը, որն օրենքը ուզում է կարգավորել, գտնվում է տուրբուլենտային գոտում, ես պիտի իր հետ չհամաձայնեմ։ Ես կարծում եմ՝ շատ էլ ուժեղ տուրբուլենտային գոտում ենք այսօր գտնվում՝ և բարձրագույն կրթության, և գիտության առումով»,- ասաց նախարարը։


Դումանյանը նշեց, որ չպետք է սպասել, որ գիտական աշխարհում որևէ հրաշք տեղի կունենա նման համեստ գումարների դեպքում։ «Պետք է մտածենք, պետք է այնպես լինի, որ երիտասարդները մնան երկրում, պետք է ձգտում ու մրցակցություն լինի գիտնական դառնալու, դասախոս դառնալու, բուհում աշխատելու։ Չունենք այսօր այդ մրցակցությունը»,- հավելեց նախարարը։

Դիտվել է՝ 5439

Մեկնաբանություններ